211652_close_icon
views-count331 դիտում article-date 14:05 16-06-2026

ՀՀ-ն ողջունել է Հունաստանի նախագահությունը ՍԾՏՀԿ-ում, վերահաստատել համագործակցության հանձնառությունը

Հունիսի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը տեսակապի ձևաչափով մասնակցել և ելույթով հանդես է եկել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձել է ՀՀ կողմից տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդմանը և տնտեսական համագործակցության հնարավորությունների ընդլայնմանն ուղղված կառուցողական օրակարգին:

Կարևորվել է ՍԾՏՀԿ-ի և դրա մարմինների ու մեխանիզմների արդյունավետության ամրապնդումը: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է, որ Հայաստանը, հանդիսանալով Մշակույթի, Զբոսաշրջության և Մաքսային հարցերով ՍԾՏՀ աշխատանքային խմբերի համակարգող երկիր, պատրաստ է ներդնել իր ջանքերն այս ոլորտներում նպատակային համագործակցության խթանման նպատակով:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ողջունել է Հունաստանի Հանրապետության կողմից ՍԾՏՀԿ նախագահության ստանձնումը՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը Կազմակերպության շրջանակներում սերտ համագործակցության և կառուցողական ներգրավվածության ապահովմանը:

Նմանատիպ նյութեր