211652_close_icon
views-count1099 դիտում article-date 09:26 18-06-2026

Թուրքիան պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը Հայաստանի հետ. Թուրքիայի ԱԳ նախարար

Ռուսաստան կատարած այցի արդյունքներն ամփոփելով՝ Հաքան Ֆիդանը Türkiye թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ «շատ կարևոր քայլեր» է ձեռնարկել։

Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս «բազմաթիվ կարևոր քայլեր» է իրականացրել, այդ թվում՝ ուղիղ առևտրի և ավիահաղորդակցության հաստատման ուղղությամբ։

«Թե ինչ պետք է արվի նոր փուլում, նույնպես հստակ է։ Մենք պատրաստ ենք հարաբերությունների կարգավորմանը, երբ դրա համար ձևավորվեն անհրաժեշտ պայմանները», - ասել է Ֆիդանը։

Նմանատիպ նյութեր