211652_close_icon
views-count412 դիտում article-date 15:56 20-06-2026

Թուրքիայի հավաքականը հակառեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունների պատմության մեջ

Թուրքիայի ազգային հավաքականն աշխարհի 2026 թվականի առաջնության խմբային փուլի մեկնարկային երկու խաղերում կրած պարտություններից հետո գրանցել է մրցաշարի նոր հակառեկորդ, գրում է ArmSport.am-ը։

​Վինչենցո Մոնտելայի գլխավորած թիմը նախ 0-2 հաշվով զիջել է Ավստրալիային, իսկ երկրորդ տուրում նվազագույն՝ 0-1 հաշվով պարտություն է կրել Պարագվայից։ Այս երկու հանդիպումների ընթացքում թուրքերը մրցակիցների դարպասի ուղղությամբ կատարել են ընդհանուր առմամբ 62 հարված, սակայն այդպես էլ չեն կարողացել գոլի հեղինակ դառնալ։ Սա աշխարհի առաջնությունների նոր հակառեկորդ է՝ սկսած 1966 թվականից, երբ սկսել է հաշվարկվել համապատասխան վիճակագրությունը։

​Մասնավորապես, Ավստրալիայի դեմ խաղում Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստները կատարել են 30 հարված (որոնցից 8-ը՝ դիպուկ), իսկ Պարագվայի դեմ դիմակայությունում՝ ևս 32 հարված (5-ը՝ դիպուկ)։ Թիմի կազմում հարվածների քանակով առաջատարներն են Քենան Յիլդիզը (12 հարված), ինչպես նաև Արդա Գյուլերն ու Հական Չալհանօղլուն (11-ական)։

 

Նմանատիպ նյութեր