211652_close_icon
views-count400 դիտում article-date 09:52 21-06-2026

ԱՄՆ փոխնախագահը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար

ԱՄՆ փոխնախագահը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ տեխնիկական բանակցություններ վարելու համար. այս մասին հայտնում է ABC-ն:

Ջեյ Դի Վենսի հետ Լյուցեռնից ոչ հեռու գտնվող Էմմեն ավիաբազա Է ժամանել նրա կինը՝ Ուշա Վենսը։

Պարբերականը նշում է, որ Վենսը Շվեյցարիա է մեկնել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել այնտեղ իրանական պատվիրակության ժամանման մասին (որի կազմում են խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, ինչպես նաև Կենտրոնական բանկի և նավթային ոլորտի ներկայացուցիչներ:

Բանակցություններում որպես միջնորդ հանդես են գալիս Պակիստանն ու Կատարը։

 

Նմանատիպ նյութեր