211652_close_icon
views-count316 դիտում article-date 19:11 22-06-2026

X սոցիալական ցանցի օգտատերերը հայտնել են լայնածավալ խափանումների մասին

Downdetector կայքի տվյալներով՝ X սոցիալական ցանցի օգտատերերը ամբողջ աշխարհում հայտնում են լայնածավալ խափանումների մասին։

Ամենամեծ թվով բողոքները՝ ավելի քան 32,000, ստացվել են Միացյալ Նահանգներից։

Խափանումների մասին հաղորդվում է նաև Կանադայից, Բրազիլիայից, Մեքսիկայից, Միացյալ Թագավորությունից, Գերմանիայից, Նիդեռլանդներից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, Մալայզիայից և մի շարք այլ երկրներից։

Նմանատիպ նյութեր