211652_close_icon
views-count1462 դիտում article-date 12:14 23-06-2026

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ

Այսօր Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է իրականացվել հերթական տարանցիկ մատակարարումը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

408 տոննա քաշով 6 վագոն պարարտանյութ Բիլաջարի կայարանից ուղարկվել է Բյուք-Քյասիկի ուղղությամբ։

Նշենք, որ մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է ավելի քան 33 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 7 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկաձավար և 414 տոննա անտրացիտ։

Տարանցմանը զուգահեռ Ադրբեջանից Հայաստան են արտահանվում նաև նավթամթերքներ։ Մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է արտահանվել ավելի քան 14 հազար տոննա դիզելային վառելիք, ավելի քան 4 հազար տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 բենզին։

Նմանատիպ նյութեր