211652_close_icon
views-count346 դիտում article-date 15:59 23-06-2026

Ձերբակալություններ Թուրքիայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ

Թուրքիայում ընթանում են ՆԱՏՕ-ի պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի նախապատրաստման աշխատանքները։ Այն տեղի կունենա Թուրքիայի նախագահական պալատում հուլիսի 7-ից 8-ը։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Գագաթնաժողովից առաջ Անկարայի ոստիկանությունը վաղ առավոտյան խուզարկություններ է իրականացրել բազմաթիվ հասցեներում։ Ոստիկանության կողմից տարածված հաղորդագրության մեջ նշվել է, որ խուզարկություններն արվում են ահաբեկչական կազմակերպությունների գործողություններն ու գործունեությունը բացահայտելու համար։

Խուզարկությունների ժամանակ ձերբակալվել է 209 մարդ։ Նրանց թվում է լրագրող Յըլդըզ Թարը, Հեղափոխական կուսակցության նախագահ Էլիֆ Թորուն Օներենը և Ժողովրդական տների գլխավոր գործադիր խորհրդի անդամ Հեդիյե Յըլդըրըմը։ Ձերբակալվել են նաև փաստաբաններ Սեմրա Դեմիրը, Քյուրշաթ Բաֆրան և Դողա Ինչեսուն։

Նմանատիպ նյութեր