Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի։
Կազմակերպության մշտական խորհրդի գործող նախագահ Վիկտոր Վասիլևը նշել է, որ Հայաստանի հետագա անդամակցության հարցը ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարության կողմից կդառնա մանրամասն քննարկման առարկա։
Նրա խոսքով՝ այս հարցը կքննարկվի «ուշադրությամբ»։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալատբեկ Մասադիկովն էլ իր հերթին ընդգծել է, որ անհրաժեշտ է վերջնականացնել 2025 թվականի նոյեմբերի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացման ծրագրի համաձայնեցումը, ինչպես նաև կազմակերպության առաջնահերթ ուղղությունների իրականացումը՝ Ռուսաստանի նախագահության շրջանում։
Այս ծրագրերը հետագայում պետք է հաստատվեն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։