211652_close_icon
views-count331 դիտում article-date 10:37 26-06-2026

Հայաստանը երկու տարի չի փոխանցում ՀԱՊԿ-ին նախատեսված 10% վճարումը․ Վասիլև

Հայաստանի ներդրումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ընդհանուր բյուջեում կազմում է 10%։ Այս մասին հայտարարել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

Նրա խոսքով՝ Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում չի վճարել իր բաժնեմասը։

«Հայկական կողմը երկու տարի է, ինչ չի վճարում այն 10 տոկոսը, որը պետք է փոխանցեր», — ասել է Վասիլևը «ՌԻԱ Նովոստի»-ին։

Նա նաև նշել է, որ կազմակերպության ընդհանուր բյուջեի շուրջ 50%-ը ձևավորվում է Ռուսաստանի վճարումների հաշվին, իսկ մյուս անդամ երկրներից յուրաքանչյուրի մասնաբաժինը կազմում է 10%։

Նմանատիպ նյութեր