211652_close_icon
views-count2587 դիտում article-date 14:37 26-06-2026

Ուկրաինան ենթարկվել է Ռուսաստանի հրթիռային և դրոնային հարձակման

Հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը ռուսական ուժերը հարձակվել են Ուկրաինայի վրա յոթ «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռով և 189 անօդաչու թռչող սարքով՝ հայտարարել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։

Ըստ տվյալների՝ խոցվել է 177 թիրախ՝ երեք հրթիռ և 174 անօդաչու թռչող սարք, մինչդեռ չորս հրթիռ և 11 անօդաչու թռչող սարք հարվածներ է հասցրել: Հարձակումը շարունակվում է, զգուշացրել է ուկրաինական զինուժը։

Ավելի վաղ Պոլտավայի մարզի իշխանությունները հայտնել էին Կրեմենչուկին ուղղված հարվածի մասին, «գրանցվել են հրթիռներով և դրոններով հարձակումներ արդյունաբերական օբյեկտների վրա»։

Ըստ ուկրաինացի զինվորականների՝ ռուսական ուժերը Կիևի և Պոլտավայի մարզերի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ են արձակել Ռուսաստանի Բրյանսկի և Կուրսկի մարզերից։ Անօդաչու թռչող սարքերն արձակվել են Ռուսաստանի Կուրսկ, Օրյոլ, Բրյանսկ, Պրիմորսկո-Ախտարսկ քաղաքներից, ինչպես նաև գրավված Դոնեցկից և Գվարդեյսկից (Ղրիմ)։

Նմանատիպ նյութեր