Պատրաստ ենք Իրանի հետ քննարկել հուշագրի վերաբերյալ տարաձայնությունները. ԱՄՆ փոխնախագահ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ քննարկել փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ տարաձայնությունները, սակայն բռնությանը մտադիր է պատասխանել բռնությամբ: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Նա, մասնավորապես, նշել է.«Իրանը ստորագրել է հրադադարի մասին համաձայնագիրը։ Մենք պահպանում ենք այն, բայց եթե նրանք տարաձայնություններ ունեն այն հարցում, թե ինչպես է կատարվում փոխըմբռնման հուշագիրը, նրանք կարող են զանգահարել։ Սակայն բռնությանը ԱՄՆ-ը պատասխանելու է բռնությամբ»։
Վենսն այս կերպ մեկնաբանել է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության հայտարարությունը՝ Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա կատարված հարձակմանն ի պատասխան Իրանի տարածքին հարվածներ հասցնելու մասին։
Նշենք, որ CENTCOM-ի պնդմամբ՝ ամերիկյան ավիացիան հարվածներ է հասցրել իրանական հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի պահեստներին, ինչպես նաև առափնյա ռադիոլոկացիոն օբյեկտներին։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հունիսի 25-ին Իրանը կամիկաձե-դրոններով հարձակվել էր Սինգապուրի դրոշի ներքո գտնվող բեռնատար նավի վրա։