211652_close_icon
views-count637 դիտում article-date 22:00 28-06-2026

ՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ի ցուցակը կգլխավորեն Լավրովն ու Սոբյանինը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը կգլխավորեն «Եդինայա Ռոսիա»-ի հնգյակը Պետդումայի ընտրություններում։ Այս մասին տեղեկանում ենք РБК-ից։

Կիրակի Մոսկվայում անցկացվող համագումարի մասնակիցները կհաստատեն կուսակցության ցուցակը։

Դաշնային օրենքի համաձայն, կուսակցությունը կարող է ցուցակի համադաշնային մասում ներառել մինչև 15 մարդու։ Սակայն ընտրական քվեաթերթիկում տպագրվում են միայն առաջին հինգի ազգանունները։ 

2021 թվականի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ի առաջատար հնգյակն այսպիսի տեսք ուներ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգու, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով, Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ, Աշխատանքի հերոս Դենիս Պրոցենկո, «Տաղանդ և հաջողություն» հիմնադրամի ղեկավար Ելենա Շմելյովա և երեխայի իրավունքների հարցերով լիազոր Աննա Կուզնեցովա։

Նմանատիպ նյութեր