211652_close_icon
views-count964 դիտում article-date 09:27 01-07-2026

Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային

Հունիսի 30-ից հուլիսի 2-ը ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանի ուղեկցությամբ, գտնվում է Նյու Յորքում՝ մասնակցելու Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային, որը կազմակերպվում է Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային դաշինքի (Global Alliance of First Ladies and Gentlemen) կողմից։ 

Տեղեկությունը հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից։

 Նշվում է, որ եռօրյա ինտենսիվ ակադեմիան անցկացվում է «Ֆորդ» հիմնադրամի Սոցիալական արդարության կենտրոնում։

 «Հաջորդիվ սպասվում է դասընթացների հագեցած երկու օր, որտեղ քննարկումներ կծավալվեն առաջնորդության երեք առանցքային ուղղությունների շուրջ՝ առաջին տիկնանց և առաջին պարոնների առաջնորդության առանձնահատկությունները, ազգային նախաձեռնությունների առաջխաղացումը բարդ միջավայրերում, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային համագործակցության դերը գլոբալ մարտահրավերների հաղթահարման գործում», - նշվում է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր