211652_close_icon
views-count286 դիտում article-date 19:40 01-07-2026

Աֆղանստանը ավիահարվածներ է հասցրել Պակիստանում ահաբեկիչների դիրքերին

Աֆղանստանի և Պակիստանի միջև լարվածությունը սրվել է։ «Թալիբան» շարժման ղեկավարությունը հայտնել է չորեքշաբթի Պակիստանի Բելուջիստանի նահանգում մի շարք թիրախների հարվածելու մասին, հաղորդում է EFE գործակալությունը:

Իսլամաբադն էլ նշել է, որ խոցել են Աֆղանստանից արձակված չորս դրոն: Պակիստանցի զինվորականները զգուշացրել են, որ եթե սահմանային սադրանքները շարունակվեն, աֆղանցիները կարժանանան համարժեք պատասխանի:

Հունիսի 28-ին և 29-ի գիշերը Պակիստանն էր հարվածել Աֆղանստանին՝ հայտարարելով, որ ոչնչացրել է 29 զինյալի, ինչպես նաև զենքի և զինամթերքի պահեստներ: Աֆղանստանը հայտնել էր, որ հարվածների հետևանքով 38 խաղաղ բնակիչ է զոհվել, ավելի քան 160-ը՝ վիրավորվել:

Իսլամաբադը Քաբուլին մեղադրում է Պակիստանում հարձակումներ իրականացնող ահաբեկիչներին ապաստան տալու համար։ «Թալիբանը» հերքում է մեղադրանքները: Կողմերը 2025 թ. հոկտեմբերին համաձայնել էին հրադադարի, սակայն այն պարբերաբար խախտվում է։

Նմանատիպ նյութեր