211652_close_icon
views-count1342 դիտում article-date 11:07 02-07-2026

Հայաստան եկած դատախազներին Վարդապետյանը նվիրել է «Գիրք Դատաստանի» աշխատության անգլերեն թարգմանությունը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում անցկացվող համաժողովին մասնակցելու նպատակով եվրոպական երկրներից ժամանած դատախազներին այսօր նվիրել է Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» աշխատության վերահրատարակված անգլերեն թարգմանությունը:

Հիշեցնենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 29-ին Գլխավոր դատախազությունն ու Մատենադարանը կազմակերպել էին «Մխիթար Գոշի «Գիրք դատաստանի»-ն՝ համաշխարհային հիշողության շտեմարանում. արդի իրավունքի միջնադարյան ակունքները» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողով, որի շրջանակում մասնագիտական հանրույթին էր ներկայացվել Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» աշխատության վերահրատարակված անգլերեն թարգմանությունը:

Այն մշակվել և հրատարակվել էր Մատենադարանի և «Կայծ» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Նմանատիպ նյութեր