211652_close_icon
views-count1012 դիտում article-date 20:48 02-07-2026

Երկրաշարժ Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս

Հուլիսի 2-ին տեղական ժամանակով ժամը 19:05-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 15։05-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․00⁰ և արևելյան երկայնության 45․16⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․4 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Իջևան քաղաքում, Աչաջուր, Խաշթառակ և Սևքար գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Նմանատիպ նյութեր