Մյունխենը սահմանափակում է ջրի սպառումը ռեկորդային շոգի և ստորգետնյա ջրերի պաշարների նվազման ֆոնին
Մյունխենի իշխանությունները ջրի խնայողության միջոցառումներ են ներդրել երկարատև անոմալ շոգի և գարնանային պատմականորեն ցածր տեղումների ֆոնին կտրուկ աճած սպառման պատճառով, ինչը հանգեցրել է ստորգետնյա ջրերի լրացման մակարդակի նվազմանը և քաղաքային ծառայությունների ջրառի հզորությունների գրեթե ամբողջական ծանրաբեռնվածությանը: Դրա մասին ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։
Քաղաքային կոմունալ ձեռնարկությունների տվյալներով՝ ջրի սպառման այժմյան մակարդակը շարունակում է զգալիորեն բարձր մնալ նորմայից։ Միևնույն ժամանակ, վերջին տեղումները գրեթե չեն նպաստել պաշարների վերականգնմանը։
Մյունխենի քաղաքապետ Դոմինիկ Կրաուզեն հայտարարել է հատուկ աշխատանքային խմբի ստեղծման մասին, որն անհրաժեշտության դեպքում կհամակարգի ջրի խնայողության միջոցառումները՝ Վերին Բավարիայի իշխանությունների, համայնքների և շրջանների հետ համատեղ։
Ըստ նրա՝ իրավիճակն «արտակարգ» է, որը չի դիտարկվել 1970-ական թվականների սկզբից ի վեր, սակայն նա ընդգծել է, որ քաղաքի ջրամատակարարումը տվյալ պահին մնում է կայուն։ Բնակիչներին խորհուրդ է տրվել նվազեցնել ջրի սպառումը՝ իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար։
Քաղաքային միջոցառումների շրջանակում արդեն իսկ որոշվել է սահմանափակել մի շարք շատրվանների աշխատանքը. տասն առավել ջրատար օբյեկտ ժամանակավորապես կանջատվի, իսկ 56 շատրվանի աշխատանքային ժամանակը կկրճատվի։ Դրանց թվում են քաղաքի կենտրոնի և այգիների շատրվանները, ներառյալ՝ Մարիենպլացի, Հին բուսաբանական այգու և Ռեյգերպլաց հրապարակի օբյեկտները։
Իշխանությունները նաև կկրճատեն կամ կդադարեցնեն քաղաքային կանաչապատ տարածքների ու մարզադաշտերի ոռոգումը, կսահմանափակեն ջրի օգտագործումը դպրոցական լողավազաններում, ժամանակավորապես կդադարեցնեն ծառայողական տրանսպորտի լվացումը և կկասեցնեն հրշեջ ծառայությունների ջրատար մարզումների մի մասը։
Քաղաքը բնակիչներին լրացուցիչ կերպով խորհուրդ է տալիս հրաժարվել այգիները ջրելուց, լողավազանները լցնելուց ու մեքենաների լվացումից, ինչպես նաև կրճատել կենցաղային ջրի սպառումը։ Հիմնական խորհուրդների թվում են՝ նախապատվությունը տալ ցնցուղին (լոգանքի փոխարեն) և անջատել ջուրը՝ ատամները մաքրելու կամ օճառվելու ընթացքում՝ ծախսը նվազեցնելու համար։
Իշխանություններն ընդգծում են, որ միջոցառումների նպատակը ջրամատակարարման համակարգի ծանրաբեռնվածության կայունացումն է շարունակվող շոգի և ջրային ռեսուրսների դեֆիցիտի (պակասուրդի) պայմաններում։