Ընդունվել են տնային կալանքում գտնվող անձանց կրթության իրավունքի երաշխավորմանն ուղղված օրենսդրական կարգավորումներ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորում է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի ընդունումը, որով ամրագրվել է տնային կալանքում գտնվող անձանց՝ հեռավար կրթությունը շարունակելու իրավական հնարավորությունը՝ կրթության իրավունքի արդյունավետ իրացումն ապահովելու նպատակով։
Օրենքով սահմանվում է, որ դատարանի կողմից տնային կալանք կիրառելիս նամակագրությունից, հեռախոսային խոսակցություններից և հաղորդակցության այլ ձևերից (այդ թվում՝ փոստային առաքանուց) օգտվելու սահմանափակումները կարող են չտարածվել այն դեպքերի վրա, երբ դա անհրաժեշտ է կրթության շարունակականությունն ապահովելու և հեռավար (դիստանցիոն) կրթական ծրագրերով ուսումը շարունակելու նպատակով։
Այս իրավական կարգավորումը թույլ է տալիս համաչափորեն հավասարակշռել քրեական դատավարության նպատակները և անձի կրթության սահմանադրական իրավունքի արդյունավետ իրացումը։
Հիշյալ խնդրին Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է բազմիցս, այդ թվում` տարեկան հաղորդումների շրջանակներում՝ արձանագրելով, որ տնային կալանքի պայմաններում գտնվող անձինք չպետք է զրկվեն կրթությունը շարունակելու իրական հնարավորությունից և կարևորելով այդ ուղղությամբ համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացումը։
Մարդու իրավունքների պաշտպանը ընդունված օրենսդրական փոփոխությունը դիտարկում է որպես կարևոր առաջընթաց` թե´ ՄԻՊ առաջարկները պետության կողմից կատարելու, թե´ քննարկվող հարցի կարգավորման տեսանկյունից` առանցքային համարելով դրա լիարժեք, արդյունավետ և հետևողական կիրառումը պրակտիկայում։