211652_close_icon
views-count313 դիտում article-date 11:44 03-07-2026

Ֆրանսիայում մեկ շաբաթվա ընթացքում անոմալ շոգի պատճառով մահացել է ավելի քան երկու հազար մարդ

Ֆրանսիայի առողջապահության նախարար Ստեֆանի Ռիստը հայտարարել է, որ հունիսի 22-ից 28-ը ընկած ժամանակահատվածում երկրում տիրող շոգի ալիքի պատճառով մահացել է ավելի քան 2000 ֆրանսիացի։

«Այսօր առավոտյան Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը կհրապարակի հունիսի 22-ից 28-ը ընկած շաբաթվա մահերի թվի վերաբերյալ տվյալները, որը կազմում է մոտավորապես 2025», – TF1-ի եթերում ասել է Ռիստը։

Նա նշել է, որ 2025 մահվան դեպքերի վերաբերյալ տվյալները հիմնված են էլեկտրոնային մահվան վկայականներից ստացված տեղեկատվության վրա, որոնք կազմում են բոլոր վկայականների մոտ 60%-ը: Հետևաբար, առողջապահության նախարարը նշել է, որ մահացության վերջնական թվերը կարող են փոխվել:

Նմանատիպ նյութեր