Գերմանիայում Mercedes-Benz-ի հազարավոր աշխատակիցներ դուրս են եկել բողոքի ցույցերի
Mercedes-Benz Group AG գերմանական ավտոարտադրողի հազարավոր աշխատակիցներ դուրս են եկել բողոքի ցույցերի՝ ծախսերի կրճատման նոր ծրագրի պատճառով, հաղորդել է SWR-ը։
Handelsblatt թերթն ավելի վաղ գրել էր, որ ընկերությունը Գերմանիայում իր 90 հազար աշխատակիցներին կթողնի առանց տարեկան պարգևավճարի։ Ղեկավարությունը նաև նախատեսում է առանց հավելավճարի ավելացնել աշխատանքային շաբաթվա տևողությունը։ Պարբերականի գնահատմամբ՝ խնայված գումարը կարող է կազմել ավելի քան տասը միլիոն եվրո։
«Ուրբաթ մբողջ Գերմանիայում Mercedes-ի հազարավոր աշխատակիցներ դուրս են եկել բողոքի ակցիաների՝ ընդդեմ ընկերության ծախսերի կրճատման քաղաքականության։ Դրանց մասնակցել է շուրջ 20 հազար աշխատակից», — նշվել է հրապարակման մեջ՝ հղում կատարելով IG Metall խոշորագույն արհմիությանը։
Իր հերթին, ընկերության ներկայացուցիչը հայտարարել է միայն տասը հազար բողոքողի մասին։
SWR-ի տեղեկություններով՝ Բադեն Վյուրթեմբերգ դաշնային երկրամասի Զինդելֆինգեն քաղաքում գտնվող ձեռնարկության աշխատակիցները պահանջել են ավտոկոնցեռնի տնօրենների խորհրդի նախագահ Օլա Կալենիուսի հրաժարականը։
Mercedes-Benz-ի արտադրական խորհրդի նախագահ Էրգուն Լյումալին դատապարտել է ղեկավարության մտադրությունը՝ աշխատանքային շաբաթվա տևողությունը 35-ից 40 ժամի հասցնելու վերաբերյալ, և ընդգծել, որ աշխատակիցները չեն կարող պատասխանատվություն կրել տնօրենների խորհրդի սխալ հաշվարկների համար։
Ապրիլին ընկերությունը հայտարարել էր, որ իր եռամսյակային զուտ շահույթը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 15,5 տոկոսով՝ կազմելով 1,4 միլիարդ եվրո։