211652_close_icon
views-count322 դիտում article-date 20:20 03-07-2026

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հnւղարկավորության արարողություններին

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին անվտանգության նկատառումներից ելնելով չի մասնակցի հոր՝ Իրանի նախկին առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողություններին, հայտարարել է Հնդկաստանում նրա ներկայացուցիչ այաթոլլահ Հաքիմ Էլահին։

Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հետ հրաժեշտը և հուղարկավորությունը տեղի կունենան հուլիսի 4-9-ը. Թեհրանում հուլիսի 4-ից 6-ը տեղի կունենան հրաժեշտի արարողությունը և հուղարկավորության թափորը, Ղոմում հուղարկավորության թափորը տեղի կունենա հուլիսի 7-ին, իսկ Մաշհադում հուլիսի 9-ին կկայանա հուղարկավորությունը։

Հիշեցնենք, որ Խամենեին զոհվել է փետրվարի 28-ին Թեհրանի ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով, նրա հրաժեշտի արարողությունը ողջ մարտ ամսվա ընթացքում շարունակվող հարվածների պատճառով անցկացնել չի հաջողվել, ինչի արդյունքում իշխանությունները որոշում են կայացրել հետաձգել միջոցառումը՝ վկայակոչելով ենթակառուցվածքները նախապատրաստելու անհրաժեշտությունը։ Նրան պատրաստվում են հուղարկավորել հարազատ Մաշհադ քաղաքում։

Նմանատիպ նյութեր