211652_close_icon
views-count694 դիտում article-date 22:36 04-07-2026

Ռուսաստանն Ուկրաինային առաջարկել է հուլիսի 6-ին դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծությունը

Ռուսաստանն Ուկրաինային առաջարկել է հուլիսի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ից 18:00-ը դադարեցնել Դոնեցկի մարզի Կոնստանտինովկայի գնդակոծությունը՝ ուկրաինական կողմին Ուկրաինայի զինված ուժերի զոհված զինծառայողների մարմինները փոխանցելու համար, հայտնել է «Կոմերսանտը»՝ հղում կատարելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։

Ուկրաինան պետք է առաջարկին պատասխանի մինչև հուլիսի 5-ի ժամը 12:00-ն, հավելել են Ռուսաստանի ՊՆ-ում։

Հուլիսի 3-ին Ռուսաստանի իշխանությունները հայտարարել էին Կոնստանտինովկայի գրավման մասին։ Քաղաքը գտնվում է Դոնեցկից հյուսիս։

Նմանատիպ նյութեր