211652_close_icon
views-count349 դիտում article-date 12:18 05-07-2026

Վենեսուելայում երկրաշարժի զոhերի թիվը հասել է 2,954-ի

Վենեսուելայում կրկնակի երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 2,954-ի, վիրավորվել է 16,592 մարդ:

Այս մասին ասված է Հաղորդակցության և տեղեկատվության նախարարության (MIPPCI) ամփոփագրում, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«2954 զոհ, 16592 վիրավոր։ Փրկվել է 6,462 մարդ»,- ասված է Ազգային ասամբլեայի նախագահ Խորխե Ռոդրիգեսի տելեգրամյան ալիքում հրապարակված ամփոփագրում։ Ընդ որում, ողջ փրկվածների թիվը վերջին մեկ օրվա ընթացքում չի փոխվել, իսկ զոհերի թիվն աճել է 309-ով։

Հարավամերիկյան երկրում առանց օթևանի է մնում 16,309 մարդ։ Օգնություն է ցուցաբերվել 83,793 ընտանիքի, բժշկական օգնություն է ստացել 22,445 տուժած։

Իշխանությունների տվյալներով՝ վնասվել է 856 շենք, որոնցից 190-ը լիովին փլուզվել է։ Օթևանից զրկված բնակիչների տեղավորման համար բացվել է 80 ժամանակավոր ճամբար։

Տարերային աղետի հետևանքների վերացմանը մասնակցում է 3,281 օտարերկրյա փրկարար և Վենեսուելայի տարբեր ծառայությունների 29,567 աշխատակից, ինչպես նաև 26,984 գրանցված կամավոր։

 

Նմանատիպ նյութեր