211652_close_icon
views-count1651 դիտում article-date 11:20 06-07-2026

650 մլն դոլար է հատկացվում Դալմայի նոր այգիների, մետրոյի նոր կայարանի կառուցման և տրանսպորտի համար. Տիգրան Ավինյան

650 մլն դոլար է հատկացվում Դալմայի նոր այգիների, մետրոյի նոր կայարանի կառուցման և տրանսպորտի համար: Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և ներդրումային կոմիտեն, որը հաստատում է խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսական հարցը, Երևան քաղաքի 3 ծրագրերով հաստատել է 650 միլիոն դոլարի ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք ուղղվում են Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցմանը, մետրոպոլիտենի ենթակառուցվածքի ամբողջական արդիականացմանը, վերգետնյա տրանսպորտի մեր վերջին փուլի էլեկտրական ավտոբուսների գնմանը, 2 դեպոների նորոգմանը, առանձնացված գծերի ներդրմանը և Դալմայի 250 հեկտար այգիների կառուցմանը:  

Սա կարևորագույն և անկյունաքարային որոշում է, որը տեղի է ունեցել նախորդ շաբաթ, Կառավարությունը փաստացի ստանձնել է ֆինանսական հանձնառություն այս ծրագրերի հետ կապված և Երևան քաղաքը իրականացնելու է այս բոլոր ենթակառուցվածքային ծրագրերը։ Մենք տարբեր ծրագրերով տարբեր փուլերում ենք գտնվում, և ամենահասունն ու ամենամոտը Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագիրն է, հասկանում եմ նաև այն մարդկանց, ովքեր թերահավատորեն են մոտենում այս պրոցեսին, բայց նաև պետք է հասկանալ, որ որևէ ծրագիր, որ տասնամյակներով չես իրականացնում, դրա գիտելիքն ու կառավարման կարողությունը երկրից վերանում է, հիմա մեր ձգձգումները միայն այս խնդրի հետ են կապված»,- նշել է Ավինյանը:

Նմանատիպ նյութեր