Լիպեցկում վառելիքի իրավիճակը վատացել է․ մի շարք լցակայաններ չեն աշխատում
Լիպեցկի մարզի նահանգապետ Իգոր Արտամոնովը հայտնել է, որ տարածաշրջանում բենզինի իրավիճակը վերջին օրերին վատացել է, հատկապես՝ AI-95 բենզինի մասով։
Նրա խոսքով՝ «Լուկոյլ» և «Տեբոյլ» ցանցերի լցակայանների մեծ մասը ներկայումս մարզում փաստացի չի գործում։ Դրա հետևանքով ավելի մեծ ծանրաբեռնվածություն է ընկել մյուս լցակայանների վրա, այդ թվում՝ «Ռոսնեֆտ»-ի։
Ընկերությունները նշել են, որ վառելիքի պաշարներ կան, և մատակարարումները շարունակվում են, սակայն վարորդների զանգվածային անցումը մի ցանցից մյուսը հանգեցնում է բենզինի արագ սպառման։
Լիպեցկի նահանգապետը շնորհակալություն է հայտնել այն քաղաքացիներին, որոնք մեքենան օգտագործում են միայն անհրաժեշտության դեպքում և փորձում են նվազեցնել երթևեկությունը։
Նա նաև նշել է, որ մարզային իշխանություններն ու պետական կազմակերպությունները կրճատել են ծառայողական ուղևորությունները և իրականացնում են միայն խիստ անհրաժեշտ դեպքերում։