211652_close_icon
views-count268 դիտում article-date 21:30 06-07-2026

Լուկաշենկոն խոստացել է զորքեր չուղարկել Ուկրաինա

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է երկրի զինվորականներին, որ նրանց չեն ուղարկի «այդ սպանդանոց»՝ նկատի ունենալով ռուս-ուկրաինական հակամարտությունը: Այս մասին նա հայտարարել է ռազմական բուհերի շրջանավարտների և բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչների մեծարման արարողության ժամանակ՝ հաղորդում է BelTA-ն։

«Բելառուսին պատերազմ պետք չէ: Մենք կողմ ենք հարցի խաղաղ լուծմանը, վատ է, որ դա տեղի է ունենում Ուկրաինայում»,- ասել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ Բելառուսի ժողովուրդը խաղաղասեր է և չի ցանկանում կռվել, «սակայն նրանք նաև մտադիր չեն գլուխ խոնարհել թշնամու առջև»։

Լուկաշենկոն նշել է, որ միայն այն երկիրը կարող է լինել իսկապես ինքնիշխան, որն ունի ուժեղ, լավ զինված, ժողովրդին ու պետությանը նվիրված բանակ։

Նմանատիպ նյութեր