211652_close_icon
views-count421 դիտում article-date 22:15 06-07-2026

Ֆրանսիայի խորհրդարանը մերժել է կառավարությանն անվստահություն հայտնելու նախագիծը

Ֆրանսիայի խորհրդարանը մերժել է Սեբաստիան Լըկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնելու նախագիծը։
Անվստահության առաջարկին «կողմ» է քվեարկել 132 պատգամավոր, այնինչ կառավարության հրաժարականին հասնելու համար անհրաժեշտ էր 289 «կողմ» ձայն։

Այսպիսով, նախագիծը չի ընդունվել։ Այն ներկայացրել էին ձախակողմյան ուժերը, որոնք  գործող կառավարությանը մեղադրում են անգործության մեջ՝ կլիմայի փոփոխություններին դիմակայելու  հարցում, նաև քննադատում են Ֆրանսիայի կառավարությանը՝ ծայրահեղ շոգին նախապատրաստվելու համար անհրաժեշտ միջոցառումներ չիրականացնելու համար։

Նմանատիպ նյութեր