211652_close_icon
views-count409 դիտում article-date 23:15 06-07-2026

ԱՄՆ-ն ակնկալում է Հորմուզի նեղուցի հարցը քննարկել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում. CNN

Վաշինգտոնն ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները Հորմուզի նեղուցի անվտանգությունը կքննարկեն Անկարայում դաշինքի գագաթնաժողովի ժամանակ՝ հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրին։

Նրա փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի մի քանի դաշնակից պատրաստակամություն է հայտնել նպաստելու նեղուցի անվտանգությանը։ Սակայն աղբյուրը նշել է, որ նրանցից ոչ բոլորն ունեն անհրաժեշտ նավեր ու սարքավորումներ։

Միևնույն ժամանակ, ամերիկացի պաշտոնյան ընդգծել է, որ ԱՄՆ վարչակազմը, դաշնակիցներից առաջին հերթին ակնկալում է պաշտպանական ծախսերի ավելացում և մարտունակության բարձրացում:

Միևնույն ժամանակ, հուլիսի 3-ին Financial Times-ը հաղորդել է, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը վերջին շաբաթվա ընթացքում քառապատկվել է։ Նավագնացության ակտիվության աճը «ցույց է տալիս, որ նավերի սեփականատերերը վստահ են նեղուցով անվտանգ անցման հարցում»։

Նմանատիպ նյութեր