211652_close_icon
views-count358 դիտում article-date 12:30 07-07-2026

Թուրքիայում ավտոբուս է շրջվել․ տուժել է 41 մարդ

Թուրքիայի Քըրըքքալե քաղաքում կառավարումը կորցրած ավտոբուսը շրջվել է, տուժել է 41 մարդ, հայտնում է  TRT Haber-ը։
Նշվում է, որ տուժածները դեպքի վայրից տեղափոխվել են հիվանդանոցներ։ Նրանցից երեքի վիճակը ծանր է։

Տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից հետո ավտոբուսի վարորդը ձերբակալվել է։

Դեպքի առթիվ քննություն է անցկացվում։

Նմանատիպ նյութեր