211652_close_icon
views-count271 դիտում article-date 20:45 08-07-2026

Վառելիքի հետ կապված խնդիրը ժամանակավոր բնույթ է կրում. Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարել է՝ երկրում վառելիքի պակասի խնդիրը ժամանակավոր բնույթ է կրում։

Այդ մասին նա կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ է հայտարարել։

«Վառելիքի հետ կապված դժվարությունները ժամանակավոր են. դրանք կապված են նաև հանգստյան, արձակուրդի սեզոնը խաթարելու՝ հակառակորդի ցանկության հետ»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ Կիևը հաջողության չի հասնի։

«Կիևը ցանկանում է վնաս հասցնել Ռուսաստանի տնտեսությանը, սակայն հիմնական նպատակը հասարակության մեջ նյարդ ու անհանգստություն մտցնելն է։ Սակայն Ռուսաստանի էներգետիկ ոլորտն անվտանգության մեծ ներուժ ունի, ուստի Կիևը հաջողության չի հասնի»,- ասել է Պուտինը։

Նա նաև հանձնարարականներ է իջեցրել իրավասու մարմիններին՝ բավարարել պետական գերատեսչությունների և իրավապահ մարմինների վառելիքի պահանջարկը, հավելել է, որ քաղաքացիներն էլ չպետք է դիզվառելիքի դեֆիցիտի հետ կապված խնդրից տուժեն։ Այս առումով նա նպատակահարմար է համարել փոքր և միջին բիզնեսի կարողությունների գործածումը։

«Բնակչությանը վառելիքի մատակարարման հարցում փոքր և միջին բիզնեսի ներգրավումը անհրաժեշտ քայլ է»,- ասել է Պուտինը։

Նմանատիպ նյութեր