211652_close_icon
views-count391 դիտում article-date 15:30 09-07-2026

Մեծ Բրիտանիայում նոր վարչապետ են ընտրում


Մեծ Բրիտանիայում մեկնարկել է իշխող Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդի ընտրության գործընթացը, որը կգլխավորի երկրի կառավարությունը Քիր Սթարմերի հրաժարականից հետո: Առաջադրվել ցանկացողները մինչև հուլիսի 16-ը ժամանակ ունեն իրենց թեկնածությունը ներկայացնելու համար, գրում է ТАСС-ը։

Ցանկացած հավակնորդի անհրաժեշտ է ստանալ բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում (ստորին պալատ) Լեյբորիստական խմբակցության անդամների 20 տոկոսի աջակցությունը՝ ներկա պահին 81 խորհրդարանական: Բացի այդ, թեկնածուին պետք է աջակցեն առնվազն երեք կազմակերպություններ, որոնք փոխկապակցված են Լեյբորիստական կուսակցության հետ, ներառյալ առնվազն երկու արհմիություններ: Կուսակցության ղեկավար կարող է դառնալ բացառապես խորհրդարանի անդամը։

Մրցապայքարին մասնակցելու ցանկության մասին առայժմ հայտարարել է միայն Մեծ Մանչեսթեր կոմսության նախկին քաղաքապետ Էնդի Բերնհեմը, որը հունիսի 18-ին ընտրվել է Համայնքների պալատում: Այժմ նա պետք է պաշտոնապես հաստատի իր մտադրությունը՝ հայտ ներկայացնելով Լեյբորիստական կուսակցության ղեկավար մարմիններին: Եթե Լեյբորիստական կուսակցությունից ոչ մի այլ պատգամավոր չհետևի նրա օրինակին, ապա Բերնհեմը լեյբորիստներին կգլխավորի արդեն հուլիսի 17-ին, իսկ վարչապետ կդառնա հուլիսի 20-ին՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդի հետ հանդիպումից հետո:

Նմանատիպ նյութեր