ԻՀՊԿ–ն բալիստիկ հրթիռներ է արձակել Հորդանանում գտնվող ամերիկյան բազայի ուղղությամբ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) 10 բալիստիկ հրթիռով հարվածներ է հասցրել Հորդանանում գտնվող ամերիկյան «Ալ-Ազրակ» ավիաբազային։
Այս մասին հաղորդում է իրանական IRIB պետական հեռուստառադիոընկերությունը:
Հարված է հասցվել նաև ամերիկյան զորքերի կառավարման հրամանատարական կենտրոնին։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
ԻՀՊԿ-ն զգուշացրել է, որ ԱՄՆ-ի հարձակումների կրկնության դեպքում տարածաշրջանում ամերիկյան այլ բազաներ ևս կհայտնվեն թիրախում։
«Եթե ԱՄՆ–ի բանակը կրկնի իր ագրեսիան, տարածաշրջանում ամերիկյան մյուս բազաները չեն կարողանա ապահովագրվել մեր ինտենսիվ հարվածներից», - ասվում է հայտարարության մեջ: