211652_close_icon
views-count337 դիտում article-date 19:52 09-07-2026

Ֆրանսիայում շոգի պատճառով եղանակային վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել

Ֆրանսիայում շոգի պատճառով եղանակային վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել երկրի ինը դեպարտամենտում։

Օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է օդի բարձր ջերմաստիճանների մասին։ Ամենաշոգ եղանակը սպասվում է Վիեն, Դե-Սևր, Վանդեա, Ատլանտյան Լուարա, Մեն և Լուարա, Մորբիան, Իլ և Վիլեն, Մայեն ու Սարտա դեպարտամենտներում։

Կանխատեսումների համաձայն՝ շոգը Ֆրանսիայում կպահպանվի առնվազն մինչև շաբաթվա վերջ։
 
 
 

Նմանատիպ նյութեր