211652_close_icon
views-count247 դիտում article-date 21:19 09-07-2026

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Բունդեսթագը (Գերմանիայի խորհրդարան) մերժել է Կանաչների կուսակցության բանաձևը, որը պահանջում էր զգալիորեն մեծացնել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը, այդ թվում՝ Taurus թևավոր հրթիռների տրամադրումը։ Խորհրդարանի կայքի համաձայն՝ բանաձևի օգտին քվեարկել է միայն 79 անդամ, դեմ՝ 510-ը, իսկ մեկը՝ ձեռնպահ։

Կանաչների կուսակցությունը, ի թիվս այլ բաների, պահանջել է, որ «ուկրաինական կողմի խնդրանքը՝ Բունդեսվերի պաշարներից Taurus թևավոր հրթիռներ մատակարարելու վերաբերյալ, անհապաղ բավարարվի», և Ուկրաինայի համար պատվիրվեն Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար լրացուցիչ հրթիռներ։

Նրանք նաև պահանջել են, որ Ուկրաինան ընդլայնի իր հնարավորությունները՝ Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար, և ֆինանսավորվի ուկրաինական անօդաչու թռչող սարքերի և այլ համակարգերի արտադրությունը։

Կոչ են անում եվրոպական և միջազգային գործընկերներին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամներին, Կիևին տրամադրել նոր հեռահար զենքեր, հակաօդային պաշտպանության համակարգեր և զինամթերք, և ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։

Ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ Կիևին զենքի մատակարարումները միայն երկարացնում են հակամարտությունը։

 

Նմանատիպ նյութեր