Թրամփը հանձնարարել է կարգավորել ավիացիոն ներմուծումը ԱՄՆ՝ ազգային անվտանգության համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է իր վարչակազմին սկսել բանակցություններ երկրում առևտրային ինքնաթիռների, շարժիչների և դրանց պահեստամասերի ներմուծման կարգավորման շուրջ՝ ազգային անվտանգության սպառնալիքները վերացնելու համար։ Այդ մասին ասվում է Թրամփի հրամանագրում, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։
Ինչպես բխում է փաստաթղթից, ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լաթնիկը ստուգման արդյունքներով եկել է այն եզրակացության, որ ԱՄՆ առևտրային ինքնաթիռների, շարժիչների և դրանց պահեստամասերի մատակարարման պայմաններն ու ծավալները «սպառնում են և խարխլում են երկրի ազգային անվտանգությունը»։ Ինչպես նշել է Թրամփը, Առևտրի նախարարության ղեկավարը համոզված է, որ ամերիկյան ավիաշինական արդյունաբերությունը «բախվում է դժվարությունների՝ տնտեսական և ազգային անվտանգության ոլորտների պահանջներին համապատասխանելու հարցում», այդ թվում՝ «օտարերկրյա պետությունների գործողությունների, օտարերկրյա մատակարարներից չափազանց մեծ կախվածության և ներքին ներդրումները խթանող գործոնների պակասի պատճառով»։
«Իմ եզրակացությունների և առևտրի նախարարի զեկույցի համաձայն՝ ես որոշել եմ, որ անհրաժեշտ և տեղին է սկսել բանակցություններ մեր առևտրային գործընկերների հետ՝ առևտրային ավիացիայի, շարժիչների և պահեստամասերի ներմուծումը կարգավորելու նպատակով, որպեսզի այդ մատակարարումները չսպառնան Միացյալ Նահանգների ազգային անվտանգության խարխլմամբ», - հայտարարել է ամերիկացի առաջնորդը։
Թրամփը նշել է, որ հանձնարարել է Լաթնիկին և առևտրային բանակցություններում ամերիկյան ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրին սկսել կամ շարունակել համապատասխան բանակցությունները և 180 օրվա ընթացքում իրեն զեկուցել առաջընթացի մասին։ Ինչպես բխում է Թրամփի հայտարարությունից, նշված արտադրանքի ներմուծումը կարգավորելու միջոցները, ի թիվս այլ բաների, կարող են ներառել մաքսատուրքերի սահմանում։