211652_close_icon
views-count244 դիտում article-date 20:37 10-07-2026

Արցախի նախկին ղեկավարները Բաքվում կրկին հայտարարել են իրենց անմեղության մասին

Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել. Արցախի նախկին ղեկավարները կրկին հայտարարել են իրենց անմեղության մասին:

ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը շարունակեց նախորդ նիստում սկսված իր ելույթը: Ելույթ ունեցան նաև Վասիլի Բեգլարյանի և Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի »պաշտպանները», ովքեր «դատարանին» խնդրեցին բեկանել «դատավճիռը» և արդարացնել իրենց «պաշտպանյալներին»։

Հաջորդ «դատական նիստը» տեղի կունենա հուլիսի 14-ին:

 

Նմանատիպ նյութեր