211652_close_icon
views-count478 դիտում article-date 13:19 12-07-2026

Վարդավառը մեր ինքնութենական անընդհատության ևս մեկ վկայությունն է. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը.

Այսօր Հայ Եկեղեցին նշում էր Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը մենք կոչում ենք Վարդավառ։ Այս տոնը գալիս է դեռ նախաքրիստոնեական ժամանակաշրջանից։ Հետագայում այն դարձավ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը։ Այս տոնն ինձ համար խորհրդանշում է հայ ժողովրդի պատմականության շարունակականությունը․․․

Տոնը հերթական առիթն է հասկանալու, որ մենք մեր արմատը պետք է արժևորենք, չպետք է թույլ տանք մեզ մեր պատմությունից, մեր կերպից անջատել, մենք մեր արմատով ենք ուժեղ, ու թեև մեր պատմությունը լի է եղել վայրիվերումներով, այսօրվա տոնը մեր ինքնութենական անընդհատության ևս մեկ վկայությունն է․․․

Շնորհավոր Վարդավառ

 

Նմանատիպ նյութեր