Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով կա ավելի քան 4.300 զոհ
Հունիսի 24-ին տեղի ունեցած իրարահաջորդ երկրաշարժերի հետևանքով, որոնք հողին են հավասարեցրել Լա Գուայրա ափամերձ նահանգի ամբողջական շրջաններ, զոհվել է առնվազն 4,333 մարդ, ևս 16,740-ը՝ վիրավորվել։
Այս մասին գրել է Վենեսուելայի խորհրդարանի ղեկավար Խորխե Ռոդրիգեսը։
Եվս հազարավոր մարդիկ համարվում են անհետ կորած, հաղորդում է The Guardian-ը։
7,5 մագնիտուդով երկրաշարժը, որն ամենաուժեղն էր Վենեսուելայում վերջին ավելի քան մեկ դարվա ընթացքում, տեղի է ունեցել 7,2 մագնիտուդով ցնցումից 39 վայրկյան անց՝ փլուզելով ամբողջական բազմահարկ բնակելի շենքեր։
Թեև փրկարարական խմբերը դադարեցրել են ողջ մնացածների որոնումները, ընտանիքի անդամները շարունակում են խուզարկել փլատակները՝ իրենց հարազատներին գտնելու և նրանց արժանապատիվ հուղարկավորություն կազմակերպելու հույսով։