211652_close_icon
views-count367 դիտում article-date 17:44 12-07-2026

Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել

Կանադայի Տորոնտո քաղաքում փողոցային փառատոնում տեղի ունեցած կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով արտակարգ ծառայություններին և քաղաքային պաշտոնյաներին։ Ոստիկանության տվյալներով՝ երեք մարդ վիրավորվել է։

Իրավապահ մարմինները դեռևս չեն բացահայտել միջադեպի հանգամանքները։ Հրաձիգների որոնումները շարունակվում են։ Դեպքի վայրում հայտնաբերվել է երկու հրազեն։

Վարչապետ Մարկ Քարնին միջադեպը անվանել է «սարսափելի»։

«Իմ աղոթքներն այն ընտանիքների հետ են, ովքեր սգում են իրենց սիրելիների, ծանր վիճակում գտնվողների և այս սարսափելի իրադարձությունից տուժած բոլորի համար», – գրել է Քարնին X սոցիալական ցանցում։

Կրակոցները տեղի են ունեցել Տորոնտոյի կենտրոնում անցկացվող «Սալսա Սենթ Քլեր» Կանադայի ամենամեծ լատինաամերիկյան փողոցային փառատոնի ժամանակ։

 

Նմանատիպ նյութեր