211652_close_icon
views-count409 դիտում article-date 14:58 13-07-2026

Ադրբեջանն ու Ռուսաստանը կարգավորել են հարաբերությունները. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը կարգավորել են հարաբերությունները։

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Մենք նաև տեսել ենք ռուս պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ (Ռուսաստանի Վլադիմիրի – խմբ.) Պուտինի հայտարարությունները, որ մեր երկրների միջև հարաբերությունները դրականորեն են զարգանում։ Դուք նշեցիք որոշակի դժվարությունների մասին։ Այո, մենք տեղյակ ենք դրանցից բոլորին։ Բայց գլխավորն այն է, որ այս փուլն արդեն անցյալում է։ Ես կասեի, որ հարաբերությունները լիովին կարգավորվել են», – ասել է Ալիևը ՝ ելույթ ունենալով Շուշիի 4-րդ գլոբալ մեդիա ֆորումի բացման ժամանակ։

Նմանատիպ նյութեր