211652_close_icon
views-count310 դիտում article-date 19:15 13-07-2026

ԵՄ-ն 120 մլն եվրո կհատկացնի Մոլդովայի հակաօդային պաշտպանության համակարգի ամրապնդմանը

Եվրոպական միությունը հաստատել է Մոլդովայի զինված ուժերին աջակցելու համար 120 մլն եվրոյի հատկացումը։ ԵՄ Խորհրդի հաղորդագրության համաձայն՝ միջոցները կտրամադրվեն Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով և կուղղվեն երկրի հակաօդային պաշտպանության հնարավորությունների զարգացմանը։

Ինչպես նշվում է, ֆինանսավորումը Քիշնևին հնարավորություն կտա ձեռք բերել միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգեր։ Բրյուսելում հայտարարել են, որ օգնությունը կոչված է մոլդովական բանակի պաշտպանական ներուժը բարձրացնելու համար։

Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովը հայտնել էր, որ Մոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից տրամադրվող միջոցների խոշորագույն ստացողների թվում է։ Մինչև հունիս Քիշնևին հատկացված աջակցության ծավալը հասել է 197 մլն եվրոյի։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ ԵՄ-ն աջակցում է Մոլդովային՝ իրականացվող բարեփոխումների և եվրոպական տարածքի հետ ավելի սերտ ինտեգրման ձգտման հարցում։

Ռազմական օգնությունից զատ, Մոլդովան մոտ 504 մլն եվրո է ստացել ԵՄ տնտեսական աճի ծրագրի շրջանակում։
Ենթակառուցվածքների զարգացման համար, ներառյալ Պորումբրեյ-Կոմրատ ճանապարհի վերակառուցումը, նախատեսվում է ուղղել ևս 232,7 մլն եվրոյի ներդրում։

Ավելի վաղ Եվրամիությունը պաշտոնապես սկսել էր Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները։

Նմանատիպ նյութեր