211652_close_icon
views-count328 դիտում article-date 20:45 13-07-2026

Արաբական երկրների վրա Իրանի հարձակումները խախտում են միջազգային իրավունքի նորմերը. ԱՊԼ գլխավոր քարտուղար

Պարսից ծոցի արաբական երկրների տարածքների վրա իրանական հարձակումները «միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում են»: Նման կարծիք է հայտնել Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) նոր գլխավոր քարտուղար Նաբիլ Ֆահմին:

«Արաբական երկրների նկատմամբ իրանական ագրեսիայի շարունակումը միջազգային իրավունքի նորմերի ակնառու խախտում է»,- հայտարարել է Ֆահմին ԱՊԼ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ. այդ պաշտոնը նա ստանձնել է հուլիսի 1-ին: Նրա խոսքերը մեջբերել է եգիպտական «Ալ-Կահիրա ալ-Իխբարիա» հեռուստաալիքը։

Պաշտոնյան հավելել է, որ, իր կարծիքով, «արաբական պետություններից որևէ մեկի ինքնիշխանության դեմ ոտնձգությունը պահանջում է դաշինքի բոլոր անդամների միասնական և ամուր դիրքորոշումը»: Նա նշել է նաև, որ ԱՊԼ գլխավոր քարտուղարի պաշտոնում ծրագրում է բարեփոխել կազմակերպության կառուցվածքը, սակայն հավելյալ մանրամասներ առայժմ չի հայտնել:

Նախօրեին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի ԶՈՒ էլիտար ստորաբաժանումներ) ուժերը հարվածներ են հասցրել Բահրեյնում, Քուվեյթում, Օմանում և Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտներին:

Նմանատիպ նյութեր