211652_close_icon
views-count337 դիտում article-date 23:00 13-07-2026

ԵՄ-ն կշարունակի հատուկ ռազմական գործողության վետերանների համար վիզաների արգելք սահմանելու փորձերը. Կալլաս

ԵՄ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար Կայա Կալլասը խոստովանել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շրջանակում առայժմ չի հաջողվել համաձայնեցնել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը մասնակցած ռուսաստանցի մարտիկների՝ ԵՄ մուտքի արգելքը, սակայն խոստացել է շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ։

«Ինչ վերաբերում է նախկին մարտիկներին. այս թեմայով աշխատանքը կշարունակվի, քանի որ այստեղ, անշուշտ, առկա է ռիսկ եվրոպական անվտանգության համար, չի կարելի այդ մարդկանց Եվրոպա գալու հնարավորություն ընձեռել»,- հայտարարել է նա ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Կալլասը պնդել է, թե Ուկրաինայում «ԵՄ-ն մարտական գործողությունների մասնակիցներին հասարակության մեջ վերաինտեգրելու համար հոգեբանական օգնության ցուցաբերման ծրագրեր է իրականացնում»։

Նա միաժամանակ հանդես է եկել պնդմամբ, ըստ որի Ռուսաստանը նման աշխատանք չի տանում, ուստի այդ մարդիկ վտանգավոր են: Իրականում հատուկ ռազմական գործողության մարտիկների հոգեբանական օգնության անվճար, շուրջօրյա ծրագրերն ու հարթակները գործում են ամբողջ Ռուսաստանում։

Նմանատիպ նյութեր