211652_close_icon
views-count730 դիտում article-date 09:17 14-07-2026

Ամիօ բանկը ներդրել է «Գործարքների արգելափակում» գործիքը․ վերահսկեք Ձեր ֆինանսական միջոցների անվտանգությունը մեկ հպումով

 Կարևորելով Ձեր ֆինանսական միջոցների անվտանգությունը՝ Ամիօ բանկը ներդրել է «Գործարքների արգելափակում» գործիքը:

Այն թույլ է տալիս մեկ հպումով արգելափակել հեռավար գործարքները՝ ապահովելով Ձեր միջոցների անվտանգությունը: Դուք ինքներդ եք ընտրում՝ արգելափակել կոնկրետ ծառայություններ, թե ամբողջությամբ դադարեցնել հեռավար հետևյալ բոլոր գործարքներն ու հայտերը.

• Վճարումներ և փոխանցումներ,
• Վարկերի, վարկային գծերի կամ օվերդրաֆտների տրամադրման հայտեր,
• Ավանդների մասնակի նվազեցում և դադարեցում,
• Նոր քարտերի թողարկում կամ թվային դրամապանակներին կցում,
• Մուտք այլ սարքերից և այլն։

Արգելափակման ակտիվացման դեպքում՝ քարտով POS վճարումները և բանկոմատներից կանխիկացումները կշարունակեն հասանելի լինել:

Ինչպե՞ս ակտիվացնել.
1. Մուտք գործեք AMIO Mobile հավելված կամ Internet Bank համակարգ
2. Գլխավոր էջում ընտրեք «Գործարքների արգելափակում» կոճակը
3. Ընտրեք ցանկալի գործարքները և հաստատեք։

Ծառայությունները վերականգնելու համար անհրաժեշտ է այցելել բանկի մոտակա մասնաճյուղ՝ անձի նույնականացում անցնելու նպատակով։

Մանրամասները՝ այստեղ

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Նմանատիպ նյութեր