«Ցանկացողների կոալիցիայի» առաջին զորավարժությունները կանցկացվեն Լեհաստանում
«Ցանկացողների կոալիցիայի» առաջին զորավարժությունները կանցկացվեն 2026 թվականի աշնանը Լեհաստանում։ Այս մասին հուլիսի 14-ին Փարիզում հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի էր ունեցել այն երկրների գագաթնաժողովը, որոնք պատրաստ են աջակցել Ուկրաինային՝ ռուսական ագրեսիայից պաշտպանվելու հարցում։
Ըստ Տուսկի՝ Լեհաստանի զինված ուժերը հանդես կգան և՛ որպես զորավարժությունների հյուրընկալող կողմ, և՛ որպես մասնակից։ Մանևրներին կներգրավվեն նաև բրիտանական ու ֆրանսիական ստորաբաժանումներ, հայտնում է «DW»-ն։
Վարչապետի խոսքով՝ այս վարժանքների նպատակն է Կիևին սատարող երկրների խմբին նախապատրաստել Ուկրաինայի և ողջ տարածաշրջանի համար «անվտանգության կոնկրետ երաշխիքներ» ապահովելուն (խաղաղության համաձայնագրի կամ հրադադարի կնքումից հետո)։
Միևնույն ժամանակ, Տուսկն ընդգծել է, որ մոտ ժամանակներս Ուկրաինայում խաղաղության հաստատման ակնկալիքներ չունի, քանի որ Ռուսաստանը՝ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ, կձգձգի հակամարտությունը առնվազն մինչև ձմեռ։ «Հաշվի առնելով Ռուսաստանի և Պուտինի կոշտ դիրքորոշումը՝ այս պահին քիչ հավանական է մոտ ապագայում հրադադարի հասնելը կամ խաղաղության համաձայնագիր կնքելը»,- լրագրողներին հայտնել է Լեհաստանի վարչապետը՝ հավելելով, որ հավանական է ռուսական հարձակումների նոր էսկալացիան։