211652_close_icon
views-count382 դիտում article-date 21:45 14-07-2026

Արաբական Միացյալ Էմիրությունները նոր նավահանգիստ կկառուցի՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը. Financial Times

ԱՄԷ-ն նոր նավահանգիստ կկառուցի՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը, գրում է Financial Times-ը։

Դուբայական DP World օպերատորը ցանկանում է բեռնատար կարողությունների մի մասը տեղափոխել երկրի արևելյան ափ, որպեսզի նավերը կարողանան մուտք գործել Արաբական Միացյալ Էմիրություններ՝ առանց Հորմուզի նեղուցն անցնելու։

Իրանի կողմից նեղուցի փակումից հետո երկրի խոշորագույն՝ Ջեբել Ալի նավահանգստում ակտիվությունը նվազել է 90-95%-ով։

Նոր երթուղու շնորհիվ բեռնարկղները հնարավոր կլինի հասցնել մինչև Օմանի ծոցի ափ, իսկ այնուհետև ցամաքային ճանապարհով տեղափոխել Դուբայ, Աբու Դաբի և տարածաշրջանի այլ երկրներ։

Նմանատիպ նյութեր