211652_close_icon
views-count292 դիտում article-date 00:00 15-07-2026

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմել է Իրանի ղեկավարությանը, նշել՝ Թել Ավիվը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման։

«Իրանի ղեկավարությանը միայն մեկ բան կարող եմ ասել՝ հույս մի՛ ունեցեք, որ մեզ վրա հարձակումից հետո հանգիստ կլինի։ Հույս մի՛ ունեցեք անցյալի կրկնության վրա։ Այս անգամ պատասխանը տարբեր կլինի՝ զգալիորեն ավելի հզոր: Մենք արդեն այդպես ենք վարվել իրանական «չարիքի առանցքի» նկատմամբ և շարունակելու ենք այդպես գործել յուրաքանչյուրի դեմ, ով մեզ կվնասի»,- ասել է Նեթանյահուն։

Նմանատիպ նյութեր