211652_close_icon
views-count343 դիտում article-date 21:50 14-07-2026

«Սոյուզ ՄՍ-29»-ը տիեզերք է ուղարկել ռուս-ամերիկյան անձնակազմ

«Սոյուզ ՄՍ-29» օդաչուավոր տիեզերանավը հաջողությամբ մեկնարկել է Բայկոնուրի տիեզերակայանից և ուղևորվել դեպի Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ)։

Անձնակազմում են «Ռոսկոսմոսի» տիեզերագնացներ Պյոտր Դուբրովը և Աննա Կիկինան, ինչպես նաև NASA-ի տիեզերագնաց Անիլ Մենոնը։ Տիեզերանավի միացումը ՄՏԿ-ին նախատեսված է ժամը 20:56-ին։

Միջազգային անձնակազմը կայանում կանցկացնի 261 օր։ Ռուսական ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 38 գիտափորձ և կատարել երկու բաց տիեզերական ելք։

Նմանատիպ նյութեր