211652_close_icon
views-count406 դիտում article-date 15:25 17-07-2026

Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը, քանի որ կասկածում է, որ իրանական ծաղիկների քողի տակ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ

Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջվում է կասեցնել հավաստագրումը, քանի որ կասկածում է, որ իրանական ծաղիկների քողի տակ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում են Ռոսսելխոզնադզորից:

«Ռոսսելխոզնադզորը դիմել է Իրանի բույսերի պաշտպանության կազմակերպությանը՝ Ռուսաստան արտահանվող ծաղիկների հավաստագրումը կասեցնելու խնդրանքով։

2026 թվականին Իրանից մատակարարումների ծավալը զգալիորեն գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները։ Ֆիտոսանիտարական հավաստագրերում որպես արտադրանքի ծագման վայր նշված է Իրանը։ Մինչդեռ, արտադրանքի արտաքին բնութագրերով և փաթեթավորման առանձնահատկություններով այն նույնական է այն ապրանքին, որը նախկինում ներկրվում էր Հայաստանից։

Ռոսսելխոզնադզորն ավելի վաղ Իրանին տեղեկացրել էր հայկական ծաղկային արտադրանքի նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումների մասին։ 2026 թվականի մայիսի 22-ից արգելված է Ռուսաստան ներմուծել կտրած ծաղիկներ, որոնց առաքման և ծագման վայրը Հայաստանն է։

Իրանական կողմից պատասխանի բացակայության պատճառով՝ Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքների ֆիտոսանիտարական բարեկեցությունը պահպանելու, ինչպես նաև Ռոսսելխոզնադզորի կողմից սահմանված արգելքներն ու սահմանափակումները պահպանելու նպատակով, Ծառայությունը դիմել է Իրանի Իսլամական Հանրապետության Գյուղատնտեսական ջիհադի նախարարության բույսերի պաշտպանության կազմակերպությանը՝ խնդրելով կասեցնել տեղական ծաղկային արտադրանքի հավաստագրումը մինչև երկկողմ բանակցությունների անցկացումը և նշված հարցի պարզաբանումը»,- գրված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր