Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 21 մարդ
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և մեկ մեծահասակ։ Այս մասին հուլիսի 17-ին հայտնել է տեղի ոստիկանությունը։
«Երեկ երեկոյան Կապչորուա շրջանի Չեկվատի գյուղում Նդեյջեի Դավիթ թագավորի անվան տարրական դպրոցի աշակերտներին տեղափոխող դպրոցական ավտոբուսը վթարի է ենթարկվել», — նշվել է X սոցցանցում։
Իրավապահների տվյալներով՝ մի քանի երեխա և երեք մեծահասակ վնասվածքներ են ստացել։ Տուժածներին տեղափոխել են բժշկական հաստատություններ։
Ինչպես նշել են ոստիկանությունում, ավտոբուսը դպրոցականներին երկրի մայրաքաղաք Կամպալայից տեղափոխում էր Ուգանդայի արևելքում գտնվող Սիպի ջրվեժներ՝ էքսկուրսիայի։ Քննության նախնական վարկածով՝ հետդարձի ճանապարհին վարորդը կորցրել է կառավարումը, ինչից հետո ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից, բախվել ժայռին և շրջվել։